Հանրության մի ստվար զանգված «կախաղանների», «արյան տեսարանների» է սպասում, բայց այս վեթինգը դրան միտված չէ․ Էդգար Շաթիրյան

Դատավորների բարեվարության ուսումնասիրության հարցում չափազանց մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց իրավաբան Էդգար Շաթիրյանը։ Նրա խոսքով, վեթինգի իրականացման համար մեղմ և ոչ կոշտ գործիքներ են ներդրված։

«Գործընթացի առնչությամբ, ի սկզբանե, աղմուկն էր շատ մեծ, սա ինչ-որ չափով օրինաչափ էր, բայց ինչ-որ մի մեծ չափով էլ՝ արհեստածին։ Հասկանալի էր, որ պետք է լիներ դիմադրություն, բոլորը գրկաբաց չէին սպասում այդ, պայմանական վեթինգին, բայց սկզբում հնչեցին ինչ-որ դատողություններ, ինչ-որ ձևակերպումներ, որոնք չափազանց մեծ սպասումներ բերեցին հանրության շրջանում։ Հանրության մի ստվար զանգված «կախաղանների», «արյան տեսարանների» է սպասում, բայց այս վեթինգը ակնհայտ է, որ դրան չէ միտված։ Ես դա ի նկատի ունեմ, որ սպասումները չափազանց մեծ են»,-ասաց իրավաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել