Ռուբեն Սաքապետոյանը սիրված դասախոս էր, հավատարիմ ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հրաշալի հայր, լավ մարդ. Աննա Աբաջյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Աբաջյանը հայտնում է․

«Խոր վշտով հայտնում եմ, որ կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանը: Կես դարից ավելի նա իր կյանքը կապել էր մայր բուհի հետ, կրթել, իր խորը գիտելիքները փոխանցել բանասերների բազում սերունդների, ֆակուլտետում եղել արևմտահայերենի լավագույն ուսուցիչը, ստեղծել բազմաթիվ արժեքավոր մենագրություններ, բառարաններ, բուհական և դպրոցական դասագրքեր: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք ատենախոսություններ:

Ռուբեն Սաքապետոյանը սիրված դասախոս էր, հավատարիմ ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հրաշալի հայր, լավ մարդ…
Սիրելի՜ ընկեր Սաքապետոյան, իմ դասախոս, գործընկեր և բարեկամ, Դուք հավերժ կմնաք մեր հուշերում… Թող Ձեր հոգին լույսերում հանգչի…

ՀԳ․ Պայմանավորված ներկա իրավիճակով՝ հոգեհանգիստ չի կայանա: Հրաժեշտը Շահումյանի գերեզմանատան մուտքի մոտ հուլիսի 23-ին՝ ժամը 12. 30-ին»:

Իրավաբան.net-ն իր ցավակցությունն է հայտնում Ռուբեն Սաքապետոյանի ընտանիքին, ընկերներին ու հարազատներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել