Մեծ Բրիտանիան կվերանայի կորոնավիրուսից մահերի հաշվարկման համակարգը

Մեծ Բրիտանիայում ժամանակավորապես կդադարեցնեն կորոնավիրուսի հարցով վիճակագրության հրապարակումը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գիտական համայնքը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի առողջապահության դեպարտամենտին առընթեր Անգլիայի գործակալությունը ճիշտ չի կատարում մահերի հաշվարկը: Գործակալությանը հանձնարարվել է վերանայել հաշվարկի մեթոդները` կապված այն մտավախության հետ, որ այլ մեթոդիկայի գործարկման դեպքում թվերը բավականին բարձր կլինեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել