Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկացնում է․
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, որոնք այս օրերին իրենց մտահոգությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ և իրենց զորակցությունն են հայտնել նրան: Շուտափույթ ապաքինում կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին»