Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում, ապաքինվել է կորոնավիրուսից․ Իվետա Տոնոյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկացնում է․

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, որոնք այս օրերին իրենց մտահոգությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ և իրենց զորակցությունն են հայտնել նրան: Շուտափույթ ապաքինում կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել