Գյումրիում տեղացած անձրևի պատճատով վնասվել են տներ, շենքերի նկուղներ, էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ. մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

«Այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճատով վնասվել են ոչ միայն տրանսպորտային միջոցներ, այլ նաև բնակելի սեփական տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ, փողոցային և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ։ Այժմ աշխատանքներ են իրականացվում էլեկտրամատակարարումը Գյումրու թաղերում վերականգնելու ուղղությամբ։ Համայնքի կողմից տարվում են վնասների գնահատման աշխատանքներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել