ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք։
«Այսպիսի գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անթույլատրելի խախտում են և վտանգում են ողջ տարածաշրջանի կայունությունը»,- մասնավորապես ասված է նամակում։