Սև ծովից ցիկլոն է ներթափանցում ՀՀ․ սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ուժեղ քամիներ, կարկուտ

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին, հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնից։

Հուլիսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 9-13-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ:

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 8-ի ցերեկը, 12-ին՝ առանձին շրջաններում, 9-11-ին, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել