Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6791 դեպք

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6791 նոր դեպք, 104 մարդ մահացել է, շուրջ 5700-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Այս մասին հայտնում է Ria.ru-ն:

Նոր վարակված անձանցից 2198-ի մոտ (32.4%)հիվանդությունը առանց ախտանշանների է: Արդեն անընդմեջ երրորդ օրն է, ինչ Ռուսաստանում գրանցված դեպքերի քանակը 7000-ից քիչ է:

Նոր դեպքերը գրանցվել են երկրի 83 շրջաններում, ամենաշատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում` 717: Այս ցուցանիշը մայրաքաղաքի համար ամենացածրն է վերջին 2.5 ամսվա ընթացքում:

Համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 634 437 դեպք, վարակման հետևանքով մահացել է 9073 մարդ, բուժվել է` 399 087-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել