Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։20-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Նոր Արեշի բնակիչ 43-ամյա տղամարդը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:
Նշյալ անձը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Վերջինս տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: