Կորոնավիրուսից նոր 12 մահ է գրանցվել, ևս 9 մահ՝ այլ պատճառով, 1013 հոգի առողջացել է

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից.

  • 10144-ն` առողջացած,
  • 372-ը` մահվան ելքով,
  • 10364 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 126–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 9-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 98117  թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք և 1013 առողջացած։ Կատարվել է 1274 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 20588, որից 9131-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10980-ը, մահվան ելքով դեպքերը՝ 360-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 117-ը, կատարվել է՝ 96843 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել