Մենք մի քանի անգամ կարանտինի վերադառնալու եզրին ենք եղել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Վարչապետը նշեց, որ մի քանի անգամ եղել է, որ կարանտինին վերադառնալու եզրին ենք եղել, բայց հետո երբ սկսել ենք վերլուծել, հասկացել ենք, որ ամենամեծ պրոբլեմը, տարածման ամենամեծ օջախները հարևանությունն է։

«Ասենք մարդուն չենք թողնում իր տնից գալ Հանրապետության հրապարակ, բայց ամենամեծ աղբյուրը Հանրապետության հրապարակը չի, բակերն են, բիսեդկաներն ու հարևանությունը: Մի շքամուտքում վարակվում է մի մարդ, շղթայական տարածվում է հարևանության մեջ: Որովհետև մենք սովորություն ունենք գնալ իրար հետ սուրճ խմելու: Լավ սովորություն է, բայց ոչ արտակարգ դրության պայմաններում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել