Այսօրվանից՝ դիմակներ կարող եք ձեռքբերել նաև այս ինքնաշխատ տաղավարներից՝ 2 հատը 200 դրամով

Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով։

Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։

Դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև այլ հանրային վայրերում գտնվող թվով 50 տաղավարների միջոցով:

Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:

https://www.facebook.com/armgovernment/videos/879857719165690/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել