Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով։
Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։
Դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև այլ հանրային վայրերում գտնվող թվով 50 տաղավարների միջոցով:
Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:
https://www.facebook.com/armgovernment/videos/879857719165690/