Վազգեն Խաչիկյանի գործով նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր սկսվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին և ևս 12 անձանց առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանը և Արմեն Խաչատրյանը միջնորդեցին իրենց հանրային պաշտպան տրամադրել: Դատավարության մասնակիցները դեմ չէին: Գործով հանրային պաշտպաններ ներգրավելու պատճառով դատական նիստը հետաձգվեց:

Լսելով դատավարական կողմերի միջնորդությունն ավելի մեծ դատական դահլիճում նիստերը շարունակելու մասին, դատավոր Մխիթար Պապոյանը հայտնեց, որ դրա համար կդիմի ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005թ. հունվարի 14-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 17– ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օգտվելով ծառայությունը կառավարելու իր լիազորություններից, մասնավորապես՝ այն, որ իր կողմից վերահսկվել է կենսաթոշակառուների կողմից կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու վերաբերյալ կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները Ծառայության վճարային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների կողմից վճարելու գործընթացը՝ Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:

Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999 թվականից աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով ծառայության կանոնադրությամբ, հիշյալ վարչության կանոնակարգով նախատեսված գործառույթները կառավարելու, ինչպես նաև կենսաթոշակի կասեցված /դեպոնենտ/ վճարումը վերսկսելու և կենսաթոշակի կուտակված գումարները վճարելու հիմք հանդիսացող դիմումներն ընդունելու լիազորություններով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Հովհաննես Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005թ. մայիսի 27-ից մինչև 2011թ. հունվարի 18-ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վճարումներ ծառայության պետի պաշտոնում և հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, օժտված լինելով ՍԱՊԾ վճարումների ծառայության կանոնադրությամբ նախատեսված կենսաթոշակների գումարների հոսքը՝ բանկային հաշիվներից ստացումը, բաշխումը՝ ըստ տարածքային ստորաբաժանումների, վճարումը, մնացորդային գումարների հետ վերադարձը կազմակերպելու և ղեկավարելու լիազորություններով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Վիգեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2001թ. օգոստոսի 1-ից մինչև 2011թ. հունվարի 11-ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության /այսուհետ՝ Ծառայություն/ աշխատակազմի վճարումների ծառայությունում՝ որպես Երևան քաղաքի վճարային խմբի տեսուչ–վճարող, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ և օգտվելով վճարումը վերսկսված կենսաթոշակների գումարները վճարելու իր լիազորություններից, մասնավորապես այն, որ կենսաթոշակի գումարները պարտավոր էր վճարելու բացառապես սոցիալական ապահովության պետական ծառայություն դիմած կենսաթոշակառուներին՝ 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով կասեցված կենսաթոշակների վճարման հիմք հանդիսացող ակնհայտ կեղծ դիմումների հիման վրա, վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու, կամ ընդհանրապես չստորագրելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են մահացած և ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 267.266.819 ՀՀ դրամ գումարները:

Վահագն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մեղադրվում է այն բանում, որ նա, 2001 թվականից աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետի պաշտոնում և հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, օժտված լինելով հիշյալ վարչության կանոնակարգով նախատեսված՝ կենսաթոշակների և սոցիալական առանձին ծրագրերի շտեմարաններր տարածքային բաժիններից ստանալու, գրանցելու, ձևավորված շտեմարանը վերահսկելու, տվյալների տրամադրումը կսաավարելու Լիազորություններով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Սամվել Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հվյրցէ . նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության /Այսուհետ`ծառայություն/ պետի թիվ 90-ԱԿ հրամանով 2005թ. հունվարի 12-ից աշխատելով Երևան քաղաքի Շենգավիթի տարածքային բաժնի պետի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով ծառայության տարածքային բաժնի կանոնադրությամբ նախատեսված կենսաթոշակների և սոցիալական այլ ծրագրերի նշանակման, վերահաշվարկման, վճարային ցուցակների կազմման գործընթացը ղեկավարելու և վերահսկելու լիազորություններով՝ 2010 թվականի հոկտեմբերին Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության /այսուհետ՝ ծառայություն/ պետի թիվ 240-ԱԿ հրամանով 2006թ. օգոստոսի 14-ից աշխատելով Երևան քաղաքի Արաբկիրի տարածքային բաժնի պետի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով ծառայության տարածքային բաժնի կանոնադրությամբ նախատեսված կենսաթոշակների և սոցիալական այլ ծրագրերի նշանակման, վերահաշվարկման, վճարային ցուցակների կազմման գործընթացը ղեկավարելու և վերահսկելու լիազորություններով՝ 2009–2010թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 48.979.771 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Սարգիս Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության /այսուհեպ՝ ծառայություն/ պետի թիվ 239-ԱԿ հրամանով 2006թ. օգոստոսի 14-ից աշխատելով Երևան քաղաքի երերունի և Նուբարաշեն տարածքային բաժնի պետի պաշտոնում հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով ծառայությսյը տարածքային բաժնի կանոնադրությամբ նախատեսված կենսաթոշակների և սոցիալական այլ ծրագրերի նշանակման, վերահաշվարկման, վճարային ցուցակների կազման գործընթացը ղեկավարելու և վերահսկելու լիազորություններով՝ 2010 թվականի հոկտեմբերին Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնվի առանձնապես խոշոր չափերի՝ 30.020.622 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արթուր Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2001թ. սեպտեմբերի 26-ից մինչև 2008թ. օգոստոսի 19-ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության /այսուհետ՚ Ծառայության/ «Քանաքեռ-Զեյթունի» տարածքային բաժնի, իսկ 2008թ. օգոստոսի 19-ից՝ «Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետի տեղակալի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնելու կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման և վճարման աշխատանքների, ինչպես նաև՝ կենսաթոշակների, սոցիալական ապահովագրության առանձին ծրագրերի իրականացման վերաբերյալ տեղեկությունները համակարգիչ մուտքագրելու, տվյալների շտեմարանի համալրման, անհրաժեշտ փոփոխությունների կատարման և վերլուծության գործընթացը, 2007–2009թթ ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 44.691.831 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Համլետ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2003 թվականից աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի «Շենգավիթի» տարածքային բաժնի պետի տեղակալի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնելու կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման և վճարման աշխատանքների, ինչպես նաև՝ կենսաթոշակների, սոցիալական ապահովագրության առանձին ծրագրերի իրականցման վերաբերյալ տեղեկությունները համակարգիչ մուտքագրելու, տվյալների շտեմարանի համալրման, անհրաժեշտ փոփոխությունների կատարման և վերլուծության գործընթացը՝ 2010թ. ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Հրանուշ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1991 թվականից աշխատելով ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի «Շենգավիթի» տարածքային բաժնում` օպերատոր, լիազորված լինելով իրականացնելու կենսաթոշակների, սոցիաական ապահովագրության առանձին ծրագրերի իրականցման վերաբերյալ տեղեկություններն համակարգիչ մուտքագրելու, տվյալների շտեմարանի համալրման, անհրաժեշ փոփոխությունների կատարման և վերլուծության, ինչպես նաև՝ վճարային ցուցակները կազմելու գործընթացը՝ 201Օթ ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրեց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել է պաշտոնեական կեղծիք կատարելուն։

Բագրատ Մուրադյանին մեղադրանմք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության /այսուհեւո՝ ծառայության/ պետ Վազգեն Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ քրոջ ամուսնու՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս քրոջ ամուսնու՝ Արմեն Խաչատրյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։

Արմեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության /այսուհետ՝ ծառայության/ պետ Վազգեն Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ եղբոր՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս կնոջ քրոջ ամուսնու՝ Բագրատ Մուրադյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել