Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար վարորդական վկայականի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական:
Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում համապատասխան ցանկով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև 3 x 4 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար:
Միջազգային վարորդական վկայականները ստորագրվում են քննական մարմնի (ստորաբաժանման) ղեկավարի կողմից և կնքվում միջազգային երթևեկության փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու թույլատրելի կարգերը նշվում են դրոշմով:
Աղբյուր՝ Իրավաբան.net