Վրաստանի կառավարությունը մայիսի 7-ի նիստին՝ ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ներկայացրել է, թե առաջիկայում ինչ սահմանափակումներ կվերացվեն։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Պարբերականի փոխանցմամբ
- Մայիսի 11-ից կբացվի Թբիլիսի քաղաքի ելումուտը։ «Թբիլիսիի մուտքի և ելքի հետ կապված բոլոր տեսակի սահմանափակումները վերացվում են: Սա չի նշանակում, որ պարետային ժամի ընթացքում հնարավոր է մուտք գործել կամ դուրս գալ մայրաքաղաքից»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
- Մայիսի 11-ից կբացվեն բոլոր տեսակի արտադրամասերն ու խանութները, բացի կոշիկի ու հագուստի խանութներից։ «Մայիսի 11-ից մենք կբացենք բոլոր տեսակի արտադրամասերը: Կբացվեն նաև բոլոր տեսակի մանրածախ և մեծածախ խանութները, որոնք փողոցից մուտք ունեն: Սա չի վերաբերում առևտրային կենտրոններին», — ասել է Գախարիան:
- Մայիսի 14-ից կբացվի Ռուսթավի քաղաքն ու Գարդաբանիի շրջանը,
- Մայիսի 18-ից կբացվի Մառնեուլին,
- Հունիսի 15-ից կբացվեն տեղական տուրիստական ծառայությունները,
- Հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկների: