Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 05․05

Մայիսի 5-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 3,630,942 է։ Մահացել է 254,592 մարդ, բուժվել՝ 1,184,499-ը։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 604-ի։ Մահացել է 9 մարդ, բուժվել է 240 մարդ։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,340-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 99,970 դեպք։ Ապաքինվել է 80,475 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 155,370-ի։ Բուժվել է 19,865 մարդ, մահացել է՝ 1,451-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 129,491 դեպք է գրանցվել, մահացել է 3,520 մարդ, բուժվել՝ 73,285-ը։

Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 2060 անձի մոտ, որից 1,508-ն ապաքինվել են, 26-ը՝ մահացել է։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2,619-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1111 է, վիրուսից 40 մարդ է մահացել։

Նշենք նաև, որ ամենացածր վարակվածության ցուցանիշը գրանցվել է Կոմորյան կղզիներ կղզի-պետությունում, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Մադագասկարի միջև։ Պետությունը 3 կորոնավիրուսով վարակված ունի։

2-րդ տեղում է Արևմտյան Սահարան (6), 3-րդ տեղում՝ Բութանը (7)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել