Նոր փոփոխություններ՝ պարբերական բնույթ կրող և միանվագ վճարվող դրամական վճարների վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարել։

Օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է պարբերական բնույթ կրող և միանվագ վճարվող դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար:

Ընդ որում, թե միանվագ դրամական վճարների հաշիվը և թե սոցիալական ապահովության հաշիվը բանկում բացվում է անձի` լիազոր մարմնի տված տվյալների հիման վրա։ ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքվող՝ միանվագ դրամական վճարների հաշվի և սոցիալական ապահովության հաշվի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Ներկայացվող նախագծով առաջարկվում է` խնամքի նպաստը անկանխիկ եղանակով վճարել սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի, իսկ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով:

Ըստ այդմ, փոփոխություններ են առաջարկվում խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելուն առնչվող` որոշման դրույթներում: Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է պարբերական բնույթ կրող և միանվագ վճարվող դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար:

Ընդ որում, թե միանվագ դրամական վճարների հաշիվը և թե սոցիալական ապահովության հաշիվը բանկում բացվում է անձի` լիազոր մարմնի տված տվյալների հիման վրա։ ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքվող՝ միանվագ դրամական վճարների հաշվի և սոցիալական ապահովության հաշվի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել