Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 5-ին հրամանագիր է ստորագրել, որով Արգիշտի Քյարամյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ նույն օրը նշանակվել քննչական կոմիտեի նախագալի տեղակալի պաշտոնում։