Ոստիկանները հերոին ու մեթադոնի հաբեր են հայտնաբերել․ երկու անձ ձերբակալվել է

Ապրիլի 27-ին, ժամը 17.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Չեխովի և Հովսեփ Հովսեփյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին 40 և 54-ամյա երկու տղամարդու` Լիսինյան և Մանանդյան փողոցների բնակիչներ:

Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ հերոին թմրամիջոցին նմանվող զանգված:

Հաջորդ օրը 54-ամյա տղամարդու բնակարանում կատարած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին նաև մեթադոնի երկու հաբ:

Բերման ենթարկված տղամարդիկ ձերբակալվել են:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել