2013թ. փետրվարի 28-ին, ժամը 16:00-ին Գյումրիում ընդդեմ ընտրական համակարգի բացթողումների Գյումրու երիտասարդները արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ կազմակերպելով շարժական ֆլեշ-մոբ, որտեղ երիտասարդներին բաժանվեցին բժշկական դիմակներ, որոնց վրա փակցված էին 5.000 դրամանիշը հիշեցնող թղթեր, որոնք խորհրդանշում էին 5.000 դրամ ընտրակաշառքներըը, ինչպես նաև քաղաքացիներին բաժանվեցին հատուկ գրառումներով պաստառներ:
Ակցիային մասնակցում էին մոտ 50 երիտասարդներ, որոնց աշխատանքներին ուշի-ուշով հետևում էին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները:
Շարժական ֆլեշ-մոբը սկսվեց թատերական հրապարակից, այնուհետև երիտասարդները շարժվեցին դեպի Սայաթ-Նովա պողոտա ու Ռիժկովի փողոց` յուրաքանչյուր վայրում մնալով 5-8 րոպե:
Աղբյուրը՝ Իրավաբան.net