ՍՊԸ հիմնադիրից 240.000 դրամ վերցնելու պահին տղամարդը բռնվել և բերման է ենթարկվել

Ապրիլի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված մի ՍՊ ընկերության հիմնադիր հայտնել էր, որ իր նախկին աշխատակիցը սոցիալական կայքերից մեկում տեղադրել է իր ու կնոջ լուսանկարները և գրել, թե իրենք զբաղվում են խաբեությամբ, իսկ դա ջնջելու համար իրենից փող է պահանջում:

Քրեական ոստիկանության ԳՎ, փորձագիտական վարչության, Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.10-ին, ՍՊԸ հիմնադիրից 240.000 դրամ վերցնելու պահին Արմավիրի մարզի բնակիչ տղամարդը բռնվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել