Համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկը․ ՀՀ կառավարություն

Կառավարությունից հայտնում են, որ 2020թ. մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում․

ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԸ՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,
  • ՀՀ քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամներ,
  • ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձիք,
  • ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք՝ բացառությամբ համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից մուտք գործողների կամ վերջին 14 օրվա ընթացքում այդ երկրներում գտնված անձանց,
  • Համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) դիվանագիտական ներկայացուցիչները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և նրանց ընտանիքի անդամներ,
  • Առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքներով պայմանավորված և համապատասխան հիմնավորում ունեցող անձիք, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականները՝ ծնողները, ամուսինը/կինը, երեխաները, քույրը և եղբայրը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամները՝ համատեղ բնակվող ծնողները և երեխաները, ամուսինը/կինը՝ բոլոր դեպքերում՝ սահմանապահ զորքերի հրամանատարի հատուկ թույլտվության առկայության դեպքում,
  • Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից կամ Վրաստանից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդ և փոխարինող մեկ վարորդ,
  • Ուղևորափոխադրում, բեռնափոխադրում, ռազմական կամ սանիտարական թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմ,
  • Պարետի որոշմամբ՝ այլ առանձնահատուկ դեպքերում։


ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԸ՝

  • ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր ժամանում են Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից,
  • ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր ՀՀ մուտք գործելուն նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են ստորև ներկայացվող համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրներում (տարածքներում),
  • ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործում ստորև ներկայացվող համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրներից (տարածքներից)։

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿ`

* Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության դեպքում կառավարության որոշումներով սահմանված են այլ առանձնահատկություններ

Երկիր / Տարածք Որոշման ամսաթիվ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 23.03.2020
Ավստրալիա 23.03.2020
Ավստրիա 17.03.2020
Բելգիա 17.03.2020
Գերմանիա 17.03.2020
Դանիա 17.03.2020
Էստոնիա 23.03.2020
Թուրքիա 23.03.2020
Իռլանդիա 23.03.2020
Իսպանիա 17.03.2020
Իսրայել 23.03.2020
Իտալիա 17.03.2020
Իրանի Իսլամական Հանրապետություն 17.03.2020
Լատվիա 23.03.2020
Լեհաստանի Հանրապետություն 23.03.2020
Լիտվա 23.03.2020
Լյուքսեմբուրգ 23.03.2020
Խորվաթիա 23.03.2020
Կանադա 23.03.2020
Կիպրոս 23.03.2020
Կորեայի Հանրապետություն 17.03.2020
Հունաստան 23.03.2020
Հունգարիա 23.03.2020
Ճապոնիա 17.03.2020
Մալթա 23.03.2020
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն 17.03.2020
Նիդերլանդներ 17.03.2020
Նորվեգիա 17.03.2020
Շվեդիա 17.03.2020
Շվեյցարիա 17.03.2020
Չեխիայի Հանրապետություն 23.03.2020
Չինաստան 17.03.2020
Պորտուգալիա 23.03.2020
Ռումինիա 23.03.2020
Ռուսաստանի Դաշնություն 23.03.2020
Սլովակիայի Հանրապետություն 23.03.2020
Սլովենիայի Հանրապետություն 23.03.2020
Վրաստան 23.03.2020
Ֆինլանդիա 23.03.2020
Ֆրանսիա 17.03.2020

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել