«Ես սիրում եմ ստեղծագործել՝ ոգեշնչվելով բնությունից․ ինձ համար ամեն ինչը կարող է դառնալ ոգեշնչման աղբյուր»․ կերամիկ արտիստ Լիանա Սիմոնյան

Կերամիկ արտիստ Լիանա Սիմոնյանի ճանապարհը դեպի կերամիկա սկսվել է այն ժամանակ, երբ ցանկացել է բնության հետ ավելի մտերիմ լինել ու այդ ամենից ստեղծել գեղեցիկը․ «Այդպես սկսվեց իմ պատմությունը կավի հետ։ Ես սիրում եմ ստեղծագործել՝ ոգեշնչվելով բնությունից։ Ինձ համար ամեն ինչը կարող է դառնալ ոգեշնչման աղբյուր»։

Լիանան կավի հետ առաջին անգամ ծանոթացել է 30 տարեկանում, մինչ կավը՝ ստեղծագործել է այլ նյութերով․ «Ստեղծագործելու ձգտումը ինձ մոտ դեռ մանկուց է եղել, երբ որոշեցի իմ արվեստանոցը բացել, այդ պահից սկսած, երևի, ես դադար չեմ ունեցել, որովհետև առավոտյան արթնանում էի այն մտքով, որ պետք է գնամ արվեստանոց, ու շատ ուշ գիշեր վերադառնում էի տուն, որովհետև ինձ շատ հետաքրքիր էր այդ ամեն ինչը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել