«Երբ լսում էի դատախազի ելույթը, այնուհետև հարցուպատասխանը, մի պահ ջղայնացա, մի պահ հանգստացա, որովհետև հասկացա, որ ամենայն հավանականությամբ իրավական տեսակետից գլխավոր դատախազին կամ ճիշտ չեն զեկուցել, կամ ինքը պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել այս գործի մանրամասների մասով»,-այս մասին ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց՝ իրեն վերագրվում են բաներ, որոնք ոչ միայն իրավական տեսակետից վերագրելի չեն, այլ մտադրություններ, որոնք բացարձակ տեղ չունեն․ «Բնապահպանության նախարար նշանակվելուս առաջին ամսվա հիմնական անելիքը եղել է ոլորտի խնդիրներին ծանոթանալը՝ այդ թվում բոլոր հատուկ պահպանվող տարածքների մասով»։
Մանրամասները՝ տեսանյութում