Ոստիկանները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական դեպքը ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները բացահայտեցին:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանները ստուգել են Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի մի բնակչի` փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ «ՈւԱԶ»-ի վարորդը փայտանյութը ձեռք էր բերել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի մի բնակչից, որն էլ Դիլիջանում ապօրին հատել էր մեկ ընկուզենի:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել