Նիկոլայ Բաղդասարյանը՝ Ստեփան Մարտիրոսյանի նկատմամբ անձնական երաշխավորության տալու մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլալ Բաղդասարյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառության մեջ է դրվել իմ կողմից ամբաստանյալ Ստեփան Մարտիրոսյանի նկատմամբ անձնական երաշխավորության տալու հետ կապված հարցը։ Գտնում եմ, որ անհրաժեշտություն է առաջացել պարզաբանման, իսկ անմիջապես չպատասխանելու պատճառն եղել է բացառապես այն, որ ծանոթանում էի Ստեփան Մարտիրոսյանի վերաբերյալ 44 տարվա վաղեմություն ունեցող քրեական գործի որոշ նյութերին։

Ես, Ստեփան Մարտիրոսյանին ճամաչում եմ անձամբ, ճանաչում եմ որպես ցեղասպանության դատապարտման մասին ֆիլմի նկարահանմանն աջակցություն ունեցող և ցեղասպանության ճանաչման հարցում գործուն քայլեր ձեռնարկած անձի։ Երաշխավորություն տալով հայտնել եմ, որ ծանոթ եմ առաջադրված մեղադրանքին՝ իրեն մեղսագրվում է խարդախությամբ՝ x ընկերությունից գումար հափշտակելը։ Չեմ ուզում քննարկել գործի որևէ փաստ, մեղավոր է նա, թե ոչ, կատարել է այդ արարքը, թե ոչ, քանի որ ես ճանաչելով իրեն, հաշվի առնելով վերը նշվածս, և իր դեպքում ևս մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ Ցեխասպանության տարելիցը, ՀՀ քաղաքացիության պահպանումը, սահմանների փակ լինելը, իր տարիքը, առողջական վիճակը, կալանքի տակ գտնվելու ժամկետը, վարքագիծը, ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում վարույթ իրականացնող մարմնին պատշաճ ներկայանալը՝ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ԵՄ ՄԻԱՅՆ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ։ Հավելեմ, որ երաշխավորության պարտավորությունները չարամտորեն չկատարելու համար ես ենթակա եմ քրեական պատասխանատվության։ Այսինքն՝ ես անձամբ պետք է համոզված լինեմ, որ երաշխավորվողը չի թաքնվի վարույթ իրականացնող մարմնից, հակառակ դեպքում չեմ տա իմ երաշխավորությունը։ Ինչ վերաբերվում է Մարինե Պողոսյանի ներկայացրած փաստաթղթերին, ապա համոզված եմ՝ որևէ անձ երաշխավորություն տալիս ևս չէր քննարկի 44 տարի առաջ այդ անձի նկատմամբ դատական ակտ եղել է, թե ոչ, սակայն հաստատում են, որ դատավարության առումով որևէ անդառնալի բան տեղի չի ունեցել, ներկայացված փաստերը ուսումնասիրում եմ և արդյունքների մասին անպայման հանրային կարգով կտեղեկացնեմ»։

Նշենք, որ Сivilnet.am-ն այս մասին գրում է․ «Թմրամիջոցներ, ադամանդներ, միջազգային ինտրիգներ. դուք չեք հավատա հոլիվուդյան պրոդյուսերների խելացնոր անցյալին». այս վերնագրով Los Angeles Weekly պարբերականը հունվարի 2-ին հետաքննական հոդված է հրապարակել, որտեղ շոշափվում է նաև Սերժ Սարգսյանի անունը: Ստեփան Մարտիրոսյան անունով հոլիվուդյան  մի պրոդյուսեր, որը ԱՄՆ-ում շուրջ երեսուն տարի ներգրավված է եղել անօրինական տարբեր գործարքներում, այդ թվում՝ թմրանյութերի առևտրում և Մոսկվայում մի սպանություն պատվիրելու մեջ, 2006-ին գումար է հատկացրել ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, երբ վերջինս դեռ Հայաստանի պաշտպանության նախարարն էր: Այս մասին մարտին գրել էր նաև ֆրանսիական Nouvelles d’Arménie ամսագիրը (տե՛ս «Ինչպես է Սերժ Սարգսյանը «բարձրացրել» վարկանիշը. Nouvelles d’Arménie-ի բացահայտումը»): 2006-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու յոթ ամսվա ծառայությունների համար Մարտիրոսյանը վերոնշյալ ընկերությանը պարտավորվել է վճարել 535 000 դոլար: Los Angeles Weekly-ն մանրամասն բացահայտել է՝ ով է Ստեփան Մարտիրոսյանը և ինչ կապ է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել