Դատախազներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նա նշել է, որ դատախազի առողջական վիճակը լավ է, առկա է բարելավման դինամիկա, հիվանդության լուրջ ախտանշաններ չեն եղել։

«Կորոնավիրուսով վարակված դատախազի հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, և նրա ընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում: Նրա առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ է ունեցել, գտնվում են ինքնամեկուսացման մեջ. նրանց մոտ համապատասխան հիվանդութան կլինիկա ունենալու վերաբերյալ տվյալներ առայժմ չկան: Ախտանշաններ ի հայտ գալու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկվեն նրանց թեստավորման համար»,-նշում է Արևիկ Խաչատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել