«Հարգելի հայրենակիցներ,
Հիշեցնում ենք, որ կորոնավիրուսի (Covid-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակում ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին արձագանքելու համար ՄԹ-ում ՀՀ դեսպանությունում շարունակում է գործել շուրջօրյա թեժ գիծ՝ +44 7464 148594 հեռախոսահամարով: Նույն համարը հասանելի է նաեւ WhatsApp եւ Viber մեսինջերներով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկա պահին շարունակում է դեպի Հայաստան չվերթներ իրականացնել բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը: Ցանկացողները կարող են մոտակա չվերթների համար տոմսեր ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական կայքում՝ https://belavia.by/: ՄԹ-ում «Բելավիայի»
ներկայացուցչության կոնտակտային տվյալներն են՝
+44 207 233 85 59, E-mail: [email protected].
Հիշեցնում ենք, որ Հայաստան վերադառնալու պես ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի:
ՄԹ-ում ՀՀ դեսպանություն»,-նշված է հայտարարության մեջ։