28-ամյա բնակչի տանն ու մեքենայում հայտնաբերվել է գազային ատրճանակ և մոտ 130 տարբեր տրամաչափի փամփուշտ

Ապրիլի 2-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն իրականացրին Այնթապ գյուղի 28-ամյա մի բնակչի տանն ու նրա «Օպել Աստրա» մակնիշի մեքենայում։

Տանը հայտնաբերվեցին «ԻԺ» տիպի գազային ատրճանակ և մոտ 130 տարբեր տրամաչափի փամփուշտ, իսկ մեքենայում՝ կռփազենք ու մետաղյա բացովի մահակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և քրեագիտական փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել