Աղավնաձորում բուժաշխատողները ծափերով և ծաղիկներով տուն են ճանապարհում 14 օր մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին

Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել, որում ասվում է․

«Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո, մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան:

Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն:

Այո, կորոնավիրուսից հետո կա կյանք…

Առողջ լինեք… Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես…»։

https://www.facebook.com/vanesyan.narek.official/videos/499674107577655/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել