Ձևավորված ավանդույթի համաձայն` փետրվարի 19-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավորներին և դատարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Տիգրան Փոլադյանին և Վաղինակ Մկրտչյանին:
Տիգրան Փոլադյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012թ. հունվարի 18-ի հրամանագրով, իսկ Վաղինակ Մկրտչյանը՝ 2012թ. հունվարի 24-ի հրամանագրով:
Արդարադատության խորհրդի նիստում, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ և հանդիսավոր պայմաններում դատավորները տվել են ՀՀ դատական օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված երդում` ստանձնելով դատավորի պաշտոնը:
Հիշեցնենք, որ դատավորների հետ նման հանդիպումները, միաժամանակ, կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Այս հանդիպմանը ևս Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների հետ քննարկեց արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր: Տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտից:
Լուսանկարները՝ https://dataran.am-ի:
Աղբյուրը` Իրավաբան.net