Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ, 49-ամյա Արամ Վարդանյանը, խափանման միջոցը՝ կալանք։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 45-02-02 հեռախոսահամարներով։
Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։