Ինչպե՞ս էր քրեակատարողական հիմնարկից ուղղորդում հանցանքի ընթացքը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Խաչիկ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում տեղեկանալով իր ծանոթ Արթուր Խ.-ի մոտ առանձնապես խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող «սուբուտեքս» տեսակի դեղահաբերի առկայության մասին, մոտ 0.008 գրամ «բուպրենորֆին» պարունակող մեկ դեղահաբը 20.000 ՀՀ դրամով իրացնելու նպատակով գնելու վերաբերյալ հեռախոսով պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ, ապա թմրամիջոցների գնորդների հետ պայմանավորվածության համաձայն՝ «Կոշ» ՔԿՀ-ից նրանց հեռախոսակապով Արթուր Խ.-ի հետ տարբեր վայրերում հանդիպման ուղղորդելու միջոցով 2010թ. հոկտեմբեր ամսից մինչև 2011թ. մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում վերավաճառելու եղանակով ինչպեսԱլբերտ Հ.-ին, այնպես էլ գործով դեռևս չպարզված տարբեր անձանց, իրացրել է Արթուր Խ.-ից ապօրինի ձեռք բերված րնդհանուր՝ առանձնապես խոշոր չափի՝ մոտ 0,8 գրամ «բուպրենորֆին» պարունակողմոտ 100 հատ «սուբուտեքս» տեսակի դեղահաբ։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել