Ո՞ր երկրներում է տարածվել կորոնավիրուսը․ հիվանդների, մահացությունների թիվը՝ իրական ժամանակում

Նոր կորոնավիրուսը ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (NCP), ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս է, առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում։

2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։

Հունվարի 22-ից Վուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում։

Հունվարի 30-ին ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի միջազգային նշանակություն:

Նշենք, որ այսօր կառավարությունում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ է գումարվել։ Քննարկվել են աշխարհում և մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը և Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ անելիքները: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է այս պահի դրությամբ առկա վիճակագրական տվյալները՝ կորոնավիրուսի տարածվածության, հիվանդացության և մահացության վերաբերյալ, անդրադարձել մեր երկրում կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին՝ Հայաստան ժամանող քաղաքացիների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, ՀՀ բժշկական հաստատությունների տեխնիկական պատրաստվածությանը և ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր հագեցվածությանը: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են հետագա քայլերը, այդ թվում նաև՝ հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն առնչվող իրավիճակով պայմանավորված անելիքները: Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին:

Տեսանյութում երևում է, թե այս պահի դրությամբ քանի հիվանդ կա և որ երկրներում։

https://www.facebook.com/Iravabannet/videos/125109832274668/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել