Այն մեքենաների վարորդները, որոնք կատարել էին կայանման խախտումներ ՃՈ-ն նրանց նկատմամբ կազմեցին արձանագրություններ

 

Փետրվարի 24-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ծառայության ընթացքում հատուկ ուշադրություն դարձրին աղբատար մեքենաների աշխատանքի համար խոչընդոտ հանդիսացող մեքենաներին։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Աղբամանների դիմաց կայանված մեքենաները խոչընդոտում են աղբատար մեքենաներին՝ աշխատելիս։

Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նման մի քանի մեքենաներ, որոնց վարորդներին ճանապարհային ոստիկանները հորդորեցին տեղափոխել տրանսպորտային միջոցները այդ հատվածներից։

Այն մեքենաների վարորդները, որոնք կատարել էին կայանման խախտումներ ճանապարհային ոստիկանները նրանց նկատմամբ կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի՛ վարորդներ, մեքենաները մի՛ կայանեք աղբամանների դիմաց և պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել