Սեփականությանը միջամտությունը ե՞րբ է թույլատրելի

Սեփականության իրավունքը պաշտպանվում է բոլոր միջազգային ու ներպետական իրավական ակտերով: Մասնավորապես Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»։

Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ սեփականության միջամտությունը կարող է համատեղելի լինել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությունում ամրագրված ընդհանուր նորմի հետ, միայն եթե ապահովված է «արդարացի հավասարակշռություն» հանրության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև։

«Արդարացի հավասարակշռությունն» ապահովված է միայն, երբ հաստատվում է, որ տվյալ միջամտությունն օրինական է և կամայական չէ:

Յուրաքանչյուր դեպքում Եվրոպական դատարանն արդարացի հավասարակշռության հարցը քննարկելիս անհրաժեշտ է համարում հետևյալ իրավական հարցադրման պարզաբանումը՝
արդյոք՞ սեփականության իրավունքի սահմանափակմանն ուղղված վիճարկվող միջոցառումը նախատեսված է օրենքով կամ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներից է օրինակ, հայցի ապահովման համար գույքի նկատմամբ արգելանք կիրառելը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել