Դոհա-Երևան չվերթը Երևանում վատ եղանակային պայմաններից ելնելով վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում․ քաղավիացիա

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության QTR 285 Դոհա-Երևան չվերթը Երևանում վատ եղանակային պայմաններից ելնելով ս. թ. փետրվարի 9-ին ժամը 03:30 վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում և այնտեղից 04:50 ուղևորվել է դեպի Դոհա։

QTR 286 Երևան-Դոհա ուղղությամբ բոլոր ուղևորները կտեղափոխվեն հաջորդ չվերթով, որը կկայանա ս. թ. փետրվարի 10- ին QTR285 Դոհա 22:00-Երևան 01:05 QTR286 Երևան 02:45-Դոհա 05:50

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել