ԱՆ-ն՝ 99 համարի երթուղային տաքսու վթարի մասին․ կան տուժածներ

Փետրվարի 5-ին առողջապահության նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել և կան տուժածներ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ:

Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով:

Ներկայումս բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել