Արմեն Աշոտյանը՝ Գևորգ Գորգիսյանի կողմից իրեն «Իմ քայլը» պատգամավորներից մեկի հետ համեմատելու մասին

Արմեն Աշոտյանը անդրադարձել է Ազգային ժողովում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կողմից «Իմ քայլը» պատգամավորներից մեկին վերջինիս հետ համեմատելուն:

«Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել: Ոչ վերից վար, ոչ էլ բոլորին՝ միասին վերցրած:

Իսկ եթե ինձ հիշելու պատճառն այլ է, օրինակ՝ նախկինում տարած հոգեբանական տրավմա, լատենտ համակրություն կամ ԱԺ դահլիճում շրջող Համլետի հոր ուրվականը, ապա նա պարզապես կարող է հավաքել իմ հեռախոսահամարը ՝ առանց փնտրելու իմ շողքն որոշ պատահական և անդեմ անցորդների մեջ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել