Նիկոլ Փաշինյանը այս պահին հարցաքննվում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հետևյալ գրությամբ․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»:

Դեռ պարզ չէ, թե որ գործի շրջանակներում է հարցաքննվում վարչապետը։

Քննչական կոմիտեից Իրավաբան․net-ին հայտնում են․ «Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանը հարցաքննվում է Կոմիտում: Թե կոնկրետ որ գործի շրջանակներում թույլ տվեք այս պահին չբացահայտել»,-նշել  է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել