Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հետևյալ գրությամբ․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»:
Դեռ պարզ չէ, թե որ գործի շրջանակներում է հարցաքննվում վարչապետը։
Քննչական կոմիտեից Իրավաբան․net-ին հայտնում են․ «Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանը հարցաքննվում է Կոմիտում: Թե կոնկրետ որ գործի շրջանակներում թույլ տվեք այս պահին չբացահայտել»,-նշել է նա։