Ո՞վ կարող է դադարեցնել լրատվական միջոցների աշխատանքը

Լրատվական միջոցների աշխատանքը կարող են դադարեցնել ոչ միայն պետության իշխանությունները, այլ նաև ԶԼՄ-րի աշխատակիցները: Այսպես, https://www.unionstoday.ru կայքի փոխանցմամբ` մեկօրյա նախազգուշացնող գործադուլ են հայտարարել Հունաստանի պետական ԶԼՄ-րի աշխատողները: Դրա արդյունքում հեռուստա և ռադիո ալիքներով չեն հաղորդվում նորություններ, չի աշխատում Աթենքի նորությունների գործակալությունը և խորհրդարանի հեռուստաալիքը: Իրենց գործընկերներից հետ չեն մնացել նաև Skai մասնավոր ռադիոընկերության լրագրողները, որում կրճատումներ են սպասվում:

Լրագրողները պահանջում են կնքել կոլեկտիվ պայմանագրեր և առարկում են աշխատավարձերի կրճատման դեմ, ինչը ապագայում կանդրադառնա նաև կենսաթոշակների չափի վրա: ԶԼՄ-րի աշխատողները նաև պահանջում են դադարեցնել աշխատողների կրճատումները: Դժգոհության ակցիան կրում է համազգային բնույթ և լրագրողների հետագա գործողությունները կապված են ԶԼՄ-րի ղեկավարության հետ ընթացող բանակցությունների արդյունքից: Խնդիրը կայանում է նրանում, որ բազմաթիվ աշխատողների հետ պայմանագրերը կնքված են մեկ տարով և այս հանգամանքը ԶԼՄ-րի ղեկավարները օգտագործում են որպես աշխատողների վրա ճնշում գործադրելու միջոց:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում էլ բազմաթիվ գործատուներ, անտեսելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթներն ու ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները, նախընտրում են կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր:

Նշենք նաև, որ վերջին ժամանակներում Հունաստանում սկսվել է գործադուլների «համաճարակ»: Այսպես, հունվարի 31-ից չեն աշխատում հունական ուղևորափոխադրող նավերը, մի քանի օր շարունակ ցույցեր են անում ֆերմերները, որոնք սպառնում եմ գյուղատնտեսական տեխնիկայով փակել բոլոր ճանապարհները, իրենց աշխատանքն էին դադարեցրել Աթենքի մետրոպոլիտենի աշխատակիցները, որոնց օրինակին հետևել էին տրանսպորտի այլ միջոցների աշխատողները: Փետրվարի 20-ին էլ սպասվում է մասնավոր սեկտորի աշխատողների համընդհանուր գործադուլը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել