Ուկրաինայում իրավական ակտերի խտրականության հետ կապված փորձաքննություն են անցկացնում

jurliga.ligazakon.ua կայքի փոխանցմամբ` ի կատարումն «Ուկրաինայում խտրականության կանխարգելման և հակազդման սկզբունքների մասին» օրենքի դրույթների` Ուկրաինայի կառավարությունը 30.01.2013թ. թիվ 61 որոշմամբ հաստատել է գործադիր իշխանության մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերի խտրականության հետ կապված փորձաքննության անցկացման կարգը:

Կարգը սահմանում է Ուկրաինայի օրենքների, նախագահի հրամանագրերի, կառավարության որոշումների, այլ ակտերի նախագծերի հակադիսկրիմինացիոն փորձաքննության իրականացման ընթացակարգը:

Նշված փորձաքննությունն իրականացվում է գործադիր իշխանության մարմնի իրավաբանական ծառայության կողմից:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել