Կսահմանվի կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունցող պաշտոնատար անձանց շրջանակը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ քրեական վարույթն իրականացնող կամ այլ մարմնի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը չի կարող արգելվել ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի կամ նրա համապատասխան տեղակալի  հետ բացառությամբ, եթե այդ անձիք տվյալ քրեական գործով ներգրավված են որպես դատավարության մասնակից կամ վկա:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը սահմանում է այն պաշտոնատար և այլ անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն:

Այս նորմը, սակայն, բազմաթիվ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, պրակտիկայում ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցելու համար այս նորմին հղում տալիս ՁՊՎ-ներում եւ ՔԿՀ-ներում առաջանում են խոչընդոտներ, քանի որ այստեղ բառացիորեն չի նշվում, որ ՁՊՎ եւ ՔԿՀ մուտքի իրավունքը ներառում է նաեւ ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցելու հնարավորությունը:

Ըստ այդմ, առաջարկվում է լրացում կատարել բառացիորեն շեշտադրելով, որ համապատասխան անձիք կարող են անարգել տեսակցել ձերբակալվածներին պահելու վայրում եւ կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձանց հետ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել