Կառավարություն որոշմամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախանշվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա տարիների առաջնահերթությունները, որոնք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը:
Ռազմավարական ծրագրով ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակներ և այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները, որոնք ընդգրկում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա 5 տարիների զարգացման ուղղությունները՝
- հարկային և մաքսային մարմինների կառավարման
- համակարգերի կատարելագործման
- հարկային և մաքսային վարչարարության կազմակերպման
- ստվերի դեմ պայքարի
- ենթակառուցվածքների արդիականացման
- հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավման
- հաշվետվողականության և թափանցիկության ապահովման
- մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման բնագավառներում