Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անց­կացման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մա­սին օրենքը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

Ստորագրվել է նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները։

Օրենքի ընդունմամբ՝ 2020 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ մոտ 20% ավելի բարձր աշխատավարձ կստանա։

Ընդհանուր առմամբ՝  187 հազար քաղաքացու աշխատավարձ է բարձրանալու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել