Ազգային ժողովի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտնում է, որ քիչ առաջ Ազգային Ժողովը ամբողջությամբ ընդունեց նախագիծը՝ նվազագույն աշխատավարձը 55000-ից 68000 դարձնելու մասին։
2020 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ մոտ 20% ավելի բարձր աշխատավարձ կստանա։
«Շնորհակալ եմ իմ գործընկերներին՝ 100 կողմ, 0 դեմ և ձեռնպահ արդյունքի, ինչպես նաև կառավարությանը՝ դրական եզրակացության համար»,-նշել է նա։
Ընդհանուր առմամբ՝ 187 հազար քաղաքացու աշխատավարձ է բարձրանալու: