«Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կկայանա դեկտեմբերի 18-ին․ Նարեկ Բաբայան

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կկայանա ս.թ. դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 11:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջին հարկի դահլիճում, հասցեն` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5: Այս մասին հայտնում է պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։

Հիշեցնեմ, որ 19758 ք/մ մակերեսով շենք-շինությունները, 1.38 հա հողամասը, ինչպես նաև 3257 միավոր շարժական գույքի մեկնարկային գինը սահմանված է 7 526 457 800 ՀՀ դրամ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 520-628 կամ դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ Տիգրան Մեծի 4 հասցեով, ինչպես նաև անցնել ներքոնշյալ հղումով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել